Բիզնես և արդյունաբերություն

Գործարար աշխարհ և արդյունաբերությունը

WWF հայաստանյան մասնաճյուղը հավաստիացած է, որ գործարար աշխարհը, առևտուրը և արդյունաբերությունը վճռական դեր ունեն բնության պահպանության աջակցության և մեր երկրագնդի համար շրջակա միջավայրի հանդեպ ավելի մեծ պատասխանատվության խթանման գործում:
WWF հայաստանյան գրասենյակը գործարար աշխարի հետ համատեղ ջանում է ստեղծել շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկության բարձրացում, որը օգնում է բարելավել պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև բարձրացնել նրանց տնտեսական արդյունավետությունը:
Առաջնորդվելով «Այն, ինչ լավ է մոլորակի համար, լավ է նաև բիզնեսի համար» սկզբունքով` WWF հայաստանյան գրասենյակը հանձն է առել համագործակցել այն կազմակերպություների հետ, որոնք ցանկություն կհայտնեն իրենց մասնակցկությունն ունենալ հետևյալ ասպարեզներում.

• Լիցենզավորում (մանրամասները տես ներքևում)
• Մասնավոր հովանավորչություն (մանրամասները տես ներքևում)
• Ոչ դրամական նվիրատվություններ (մանրամասները տես ներքևում)

Ներկայիս գործընկերներն են`
«Էյչ Էս Բի Սի» բանկ Հայաստան ՓԲԸ-ն, Արմենիա Մարիոթ հյուրանոցը, «Էյ ԴԻ Սքրին» գովազդային ընկերությունը և այլն:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել`

Արթուր Խոյեցյան, Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար

WWF հայաստանյան գրասենյակ

Հեռ./Ֆաքս`
(+374 10) 58 89 83
(+374 10 )54 61 56 (ներքինը`16)

Էլ. Փոստ




 

Լիցենզավորում

Լիցենզվորումը WWF-ի պատկերանիշի  և անվան օգտագործման հնարավորության տրամադրումն է որևէ ծառայություն կամ ապրանք գովազդելու նպատակով: Սա շահավետ հնարավորություն է կազմակերպությունների և իրենց գործարանային ապրանքանիշերի համար գտնվելու WWF-ի պատկերանիշի ներքո: Տեղադրելով իրենց ապրանքանիշը հայտնի WWF-պանդա պատկերանիշի ներքո` կազմակերպությունները այսպիսով արժեքավորում են կազմակերպության կենսագրությունը և ուժեղացնւմ են իրենց ապրանքանիշի հեղինակությունը:
Այն կազմակերպությունները, որոնք ապացուցել են շրջակա միջավայրի հանդեպ իրենց կորպորատիվ պատասխանատվությունը, և որոնց ապրանքները արտադրվում են առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու, հնարավորություն ունեն դիմելու լիցենզիայի համար:
Լիցենզիա ստանալու համար առավել մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև WWF-Ռուսաստանում կիրառվող օրինակի համար սեղմել այստեղ` ռուսերեն լեզվով

Մասնավոր հովանավորչություն

Ամեն տարի WWF հայաստանյան գրասենյակը նախաձեռնում և իրականացնում է տարբեր քարոզարշավներ երկրում կենդանական աշխարհի պահպանության հիմնահարցերի վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացման համար:

Մասնավոր սեկտորի համար սա մեծ հնարավորություն է համագործակցելու WWF հայաստանյան գրասենյակի հետ, զարգացնելու համագործակցություն, որը կարող է լինել փոխշահավետ ոչ միայն բնության պահպանության, այլ նաև մարկեթինգի և հասարակայնության հետ կապերի առումով:
Կազմակերպությունները կարող են հովանավորել հատուկ պահպանվող տարածքներում WWF հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող բնության պահպանման աշխատանքների իրականացման համար: Նրանք կարող են ֆինանսավորել WWF հայաստանյան գրասենյակին տարեկան զեկույցի, բրոշյուրների և այլ նյութերի հրատարակումների համար:

Ձեռք բերելով լրատվամիջոցների աջակցությունը որպես տեղեկատվական հովանավորներ` նրանք կարող են օգնել ապահովելու WWF հայաստանյան գրասենյակի գործունեության հրապարակայնության համար անվճար եթերաժամանակով և ինֆորմացիոն դաշտով:

Ոչ դրամական նվիրատվություններ

WWF -ի ցանցային եկամուտների 53%-ը ստացվում են անհատների կողմից կատարված նվիրատվություններից:

WWF հայաստանյան մասնաճյուղը ողջունում է նաև իր առաքելությունը իրականացնելու համար ստացվող բոլոր տեսակի աջակցությունները: Անհատները, կամ կազմակերպությունները կարող են ֆինանսական աջակցություն, կամ ոչ դրամական նվիրատվություններ կատարել, ինչպես նաև օգնել կազմակերպելու բարեգործական միջոցառումներ WWF հայաստանյան գրասենյակի բնության պահպանման աշխատանքների հետագա տարածման համար:

WWF հայաստանյան գրասենյակը տեղադրում է «պանդա» նվիրատվությունների արկղը Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գումարների հավաքագրման, ինչպես նաև հասարակայնության հետ կապերի նպատակով: Բոլոր մյուս ընկերությունները և կազմակերպություները նույնպես կարող են տեղադրել «պանդա»-ի բարեգործական արկղը Հայաստանի վայրի բնության պահպանության համար ավելի լավ արդյունքներ ստանալու համար:

WWF հայաստանյան գրասենյակը և Արմենիա Մարիոթ հյուրանոցը 2008թ.-ի սեպտեմբեր ամսին կյանքի կոչեցին մեկամսյա քարոզարշավ` «Օգնենք WWF հայաստանյան գրասենյակին փրկելու ընձառյուծին» կարգախոսով: